Ուս


Պերիարտրիտ
Պերիարտրիտ
Պերիարտրիտի ախտանիշները
Ուժեղ ցավ ուսի հոդում, տարածվող դեպի ուսագոտու և պարանոցի շրջանները։ Ցավը հատկապես անհանգստացնում է գիշերը։
Ուսի հոդի շարժունակության մասնակի կամ ամբողջական սահմանափակում
Մկանային ատրոֆիա. Հիվանդը չի կարող ձեռքը բարձրացնել, հետ կամ առաջ շարժել:
Զգայունակության խանգարում
Ձեռքերի մատների կամ ձեռքի մի մասի թմրություն
Ավելի հազվադեպ են առաջանում գլխացավեր, պարանոցի շարժունակության սահմանափակում։
Առանձնահատկություններ
Պերիարտրիտի ժամանակ բորբոքային պրոցեսն ընդգրկում է բոլոր ջլերը, կապանները, մկանները և հոդային պարկուճը, որոնք շրջապատում են ախտահարված ուսի հոդը:
Հիվանդությունն ունի զարգացման 3 փուլ՝ հազիվ տանելի ցավից, որն ուժեղանում է ձեռքի լայնաթափ շարժումների ժամանակ սկզբնական փուլում, մինչև կաշկանդվածություն և շարժումների զգալի սահմանափակում՝ անուշադրության մատնված դեպքերում։
Եթե ուշադրություն չդարձնել մշտական նվվացող ցավին, հիվանդի վիճակն ավելի կբարդանա։ Սա կարող է հանգեցնել պերիարտրոզի զարգացմանը, որը զգալիորեն սահմանափակում է հոդերի շարժունակությունը:
Առողջ ապրելակերպ կանանց, աղջիկների և երեխաների համար
Կապ
թողեք ձեր տվյալները և մենք կկապվենք ձեզ հետ
aroxjvarqagic@gmail.com
© 2025. All rights reserved. va