Սրունքաթաթ

Վալգուս

Վալգուս
Hallux valgus ձևովորվում է, երբ ոտնաթաթի ոսկրային կառուցվածքները կորցնում են կայունությունը և փոխում իրենց դիրքը։ Բութ մատը սկսում է շեղվել դեպի կողմ՝ փոխելով մնացած մատների դիրքը։ Հոդը մեծանում է չափերով և սկսում է դուրս ցցվել, այս հատվածում մաշկը սովորաբար կարմիր և այտուցված է:

Երեխաների մոտ վալգուսային դեֆորմացիայի հավանական հետևանք կարող էդառնալ նաև ողնաշարի ծռումը, կոորդինացիայի խանգարումը, իսկ հիվանդության ծանր ընթացքի դեպքերում կարող է առաջանալ հաշմանդամություն՝ հետագա աշխատունակության կորստով: Բացի սպեցիֆիկ բուժական ֆիզկուլտուրայից և մանուալ թերապիայից, Hallux valgus-ի շտկման ժամանակակից մեթոդներից է կինեզիոլոգիական ժապավենը: Այս մեթոդը օգնում է դադարեցնել հիվանդության զարգացումը առաջին աստիճանի պարագայում: Կիրառվում է կուրսային բուժում մերսման և հատուկ վարժությունների հետ համատեղ։