Սրունքաթաթ

Կրունկների շպոր

Կրունկների շպոր

Հիմնական ախտանիշներ

    1. Առավոտյան ցավեր, որոնք ցերեկը թուլանում են, իսկ երեկոյան՝ ուժեղանում։

    2. При прогрессировании процесса – постоянные боли. Պրոցեսի առաջընթացի դեպքում՝ անընդհատ ցավեր:

    3. Սուր ցավեր «փշի/մեխի/ասեղի» և/կամ «այրման» զգացողություն։

    4. Ցավի տեղայնացման անցում ոտքից դեպի կրունկի հատված։

    5. Ցավի ուժգնացում ֆիզիկական ծանրաբռնվածության ժամանակ։

    6. Քայլվածքի փոփոխություն։

    7. Կոշտացում կրունկի հատվածի շոշափման ժամանակ։

    8. Ոտնաթաթի շարժունակության սահմանափակում։

Կարևոր է հիշել, որ կրունկի շպորով հիվանդները միշտ չէ, որ ունենում են ցավի ախտանիշներ, և ցավի պատճառ կարող է լինել ոչ թե հենց շպորը, այլ կրունկի ոսկորի և ոտնաթաթի համակարգված միկրոտրավմաները:

Կրունկի շպորի ախտորոշումը

Կարևոր է անցկացնել նմանատիպ ախտանիշային կոմպլեքսներով հիվանդությունների հետ դիֆերենցիալ ախտորոշում (տե´ս Բեխտերևի հիվանդություն, ռևմատոիդ արթրիտ, Ռեյտերի ախտանիշ, կոտրվածքներ և վնասվածքներ): Հետազոտման ժամանակ չպետք է լինեն պաթոլոգիական փոփոխություններ, ինչպիսիք են ոտնաթաթի հատվածի կարմրությունը, ճաքերը և կոշտուկները:

Շոշափման ժամանակ ցավը տեղայնացվում է ոտնաթաթի ֆասցիայի կցման հատվածում, ցավի բնորոշ աճով, երբ ուղղվում է բութ մատը: Երբեմն միայն զննումը և պալպացիան բավարար չեն, ախտորոշումը պետք է հաստատվի լրացուցիչ հետազոտական ​​լրացուցիչ մեթոդներով։

1Ռենտգենոգրաֆիա

2ՀՏ (համակակարգչային տոմոգրաֆիա) կամ ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն)

3ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն)