Սրունքաթաթ

Հարթաթաթություն

Հարթաթաթություն

Հարթաթաթությունը օրթոպեդիկ հիվանդություն է, որին բնորոշ է ոտնաթաթերի կամարների ձևի փոփոխությունը, որն ուղեկցվում է ամորտիզացնող ֆունկցիայի կորստով։ Թեթև և չափավոր աստիճանի հարթաթաթությունը կարելի է բուժել պահպանողական եղանակով. անհրաժեշտ է, որ հիվանդները մշտապես կրեն օրթոպեդիկ կոշիկներ և ներբաններ՝ ֆիզիոթերապիայի, ֆիզիկական վարժությունների թերապիայի, բուժական ֆիզկուլտուրայի և մերսման հետ համատեղ: Բուժման բացակայության դեպքում ոտնաթաթի դեֆորմացիան միայն կուժեղանա, ինչը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների մշտական ​​ցավեր ոտքերի, ծնկների և մեջքի շրջանում; վալգուսային դեֆորմացիայի առաջացում; ոտքի բութ մատի դեֆորմացիայի առաջացում։ Կինեզոթերապիան օգնում է թեթևացնել ցավն առանց դեղորայքային միջոցներ ընդունելու, ամրացնել ոտնաթաթի մկանները, բարելավել դրանց տոնուսը և կապանների առաձգականությունը և բարձրացնել ոտնաթաի ամորտիզացիոն ֆունկցիան: