Dr. Taguhi Hovakimyan
«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար
Սպորտային մերսում
Սպորտային մերսումն օգտագործվում է մարզիկների ֆիզիկական կարողությունները կատարելագործելու և աշխատունակությունը բարձրացնելու համար։ Այն հանդիսանում է սպորտային մարզումների համակարգի շղթայի օղակներից մեկը։
Մերսման այս տեսակի օգտագործումը նպաստում է սպորտային մարզավիճակի արագ ձեռքբերմանը, ինչպես նաև դրա պահպանմանը: Բացի այդ, սպորտային մերսումը լավ նախապատրաստություն է մրցումներին մասնակցելու համար, ինչպես նաև օգնում է պայքարել հոգնության դեմ։
Ակնկալվող արդյունք
Պրոցեդուրան դրականորեն է ազդում նյարդամկանային ապարատի աշխատանքի վրա, բարելավում է ավշային և արյան շրջանառությունը, խթանում է նյութափոխանակության գործընթացները մարմնում։ Հոգնած մկանների սպորտային մերսումով բարելավվում է նրանց թթվածնի և սննդանյութերի մատակարարումը, դրանք ավելի հեշտությամբ են ազատվում շլակներից, և մկանների աշխատանքը ոչ միայն վերականգնվում է, այլև ավելանում: Կապանային ապարատի ֆունկցիան նույնպես բարելավվում է (կապանները դառնում են ավելի առաձգական); հոդերում և շրջակա հյուսվածքներում բարելավվում է արյան շրջանառությունը, ինչը թույլ է տալիս մեծացնել հոդերի շարժման ամպլիտուդան:
Ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնում (վերականգնող և մարզչական մերսում)
Նախապատրաստում մրցումներից առաջ (նախնական մերսում)
Սպորտային մերսման ցուցումներ


Ու՞մ է այն հարմար։
Պրոֆեսիոնալ սպորտսմեններին և սիրողներին, բոդիբիլդերներին, ֆիթնեսով զբաղվող մարդկանց։