white concrete counter stand

Dr. Taguhi Hovakimyan

«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար

Պարանոց-օձիքային գոտու մերսում

Պարանոց-օձիքային հատվածի մերսումը հանգստացնում է պարանոցի մկանները, բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը պարանոցի շրջանում, արագացնում է ավշի արտահոսքը, բարելավում է պարանոցի և գլխի օրգանների սնուցումը: Մերսման օգնությամբ թեթևանում են մկանների տեղային կարծրացումը և ցավային զգացողությունները պարանոցի շրջանում։

Ողնաշարի պարանոց-օձիքային հատվածը մարդու մարմնի ամենաշարժական հատվածներից մեկն է: Այն պարբերաբար ենթարկվում է ստատիկ և դինամիկ ծանրաբեռնվածություններ, ինչը նշանակում է, որ այն առաջինն է տուժում ժամանակակից ապրելակերպի բացասական գործոններից: Նույնիսկ առողջ մարդիկ երբեմն աշխատանքային օրվա վերջում զգում են կաշկանդվածություն և անհանգստություն պարանոցի ծալքերի շրջանում, վերուսային և մեջքի վերին հատվածում: Պարանոցի մկանների ամենօրյա սպազմը դժվարացնում է արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է գլխապտույտի, մեջքի ցավի, քնի խանգարման։

Պարանոցի մերսման ցուցումներ

• Աշխատանքային օրվա վերջում մարմնում հոգնածություն և անհարմարավետտություն
• Մկանային սպազմ պարանոցի շրջանում
• Գլխապտույտներ, միգրեն, մտավոր գերլարվածություն
• Քնի խանգարումներ և արյան բարձր ճնշում
• Քնի խանգարումներ և արյան բարձր ճնշում
• Նևրոտիկ վիճակներ
• Օստեոխոնդրոզ, սպոնդիլոարթրոզ, արթրոզ, սկոլիոզ
• Պարտադիր մաս վնասվածքներից, կապտուկներից, ինսուլտներից հետո վերականգնման շրջանում
• Ինֆարկտների կանխարգելում

Պրոցեդուրան ցուցված է նաև որպես առողջ ապրելակերպի համակարգի մի մաս, ռելաքսացիայի միջոց և որպես տարբեր հիվանդությունների կանխարգելում։

• Սուր վիճակ պարանոցի, գլխուղեղի/ողնուղեղի վնասվածքից հետո
• Լյարդի, երիկամների, սրտի աշխատանքի լուրջ խանգարումներ
• Արյան բարձր ճնշում և մարմնի բարձր ջերմաստիճան
• Պարանոցի շրջանում մաշկի ախտահարումներ (այրվածք, վնասվածք, դերմատիտ, ինֆեկցիոն ախտահարում)
• Սուր ինֆեկցիոն հիվանդություններ
• Ուռուցքաբանական 4 փուլ

Հակացուցումներ

Պարանոցի մերսման օգտակարությունը

Մերսումը վերականգնում է արյան նորմալ շրջանառությունը պարանոց-օձիքային հատվածում։ Արդյունքում նորմալացվում է մկանների և աճառների սնուցումը, անց է կացվում սպոնդիլոարթրոզի կանխարգելում, մկաններն ամրանում են, վերսկսվում է գլխուղեղի լիարժեք արյունամատակարարման գործընթացը։

Պրոցեդուրայի դրական ազդեցությունը

• առաջանում է առույգություն և կենսունակություն
• անցնում է գլխապտույտը, թուլության, տկարության զգացումը
• վերադառնում է տեսողության և լսողության սրությունը
• անհետանում են այտուցները, մկանային սպազմները, ցավերը
• վերականգնվում են քունը, նորմալ շնչառությունը
• մաշկը դառնում է ավելի առաձգական և էլաստիկ
• վերականգնվում է պարանոցի շարժունակությունը