Պարանոց

Միջողային սկավառակի պրոտրուզիա

Միջողային սկավառակի պրոտրուզիա

Պրոտրուզիայի առանձնահատկություններն ու ախտանիշները

Ֆիբրոզ օղի վնասվածքները առաջանում են ողնաշարի սյան առավել շարժունակ շանրաբեռնված սեգմենտներում։ Տարբերում են պրոտրուզիաների հետևյալ տեղակայումը

  • գոտկային հատված (խանգարման առավել հավանական հատված)

  • կրծքային հատված

  • պարանոցային հատված

Հիվանդության ախտանիշներն ու արտահայտումները բազմազան են և կախված են ախտահարման հատվածի տեղակայումից։

Պրոտրուզիայի սիմպտոմատիկա

Եթե առկա չէ նյարդային արմատների ճզմվածություն, պրոտրուզիան կարող է ընթանալ առանց ախտանիշների։ Իսկ եթե ֆիբրոզ օղակի դուրս ցցումը սեղմում է անոթային-նյարդային կապոցները, հիվանդի մոտ առաջանում են ցավեր, մկանների թուլություն ախտահարված հատվածում և դրանից ներքև, թմրություն մարմնի տարբեր հատվածներում։

Պարանոց-կրծքային հատվածի միջողնաշարային սկավառակի պրոտրուզիան դրսևորվում է ցավերով պարանոցի, թիակների միջև ընկած տարածության հատվածներում, որոնք ճառագում են դեպի թիակ, գլխապտույտներով։ Հնարավոր է ձեռքերի թուլության և թմրածության առաջացում, պարանոցի շարժունակության սահմանափակում։

Ողնաշարի կրծքային հատվածի պրոտրուզիայի հաճախակի ախտանիշեր են կրծքավանդակի շրջանում գոտավորող ցավերը, ցավերը միջթիակային և ստորթիակային շրջաններում, երբեմն՝ այրման զգացում այդ շրջանում, շարժումների սահմանափակում և կաշկանդվածություն։

Եթե դեֆորմացել է գոտկային հատվածի սկավառակը/սկավառակները, ծակծկոցները, ցավը և թուլությունը նկատվում է հիվանդի ոտքերում։ Հիվանդները հաճախ գանգատվում են ցավերից գոտկատեղում, որոնք անհետանում են կամ կարող են ուժեղանալ մարմնի դիրքի փոփոխման ժամանակ, հատկապես, երբ մարդը նստում է կամ վեր է կենում նստած դիրքից։ Կարող են առաջանալ ոտքերի թմրածության, “սարսուռի” զգացողություններ։ Որոշ դեպքերում գոտկային-պոչուկային պրոտրուզիան առաջացնում է միզարձակման խանգարումներ։

Միջողնային սկավառակի պրոտրուզիայի ընդհանուր ախտանիշներ են

  • մշտական ցավեր մեջքի շրջանում, ողնաշարի սյան երկարությամբ

  • զգայականության խանգարում

  • ողնաշարի զգայունակության նվազում

  • մկանների թուլություն և թմրածություն վերջույթներում (ավելի հաճախ՝ մատներում)։