Պարանոց

Պարանոցի օստեոխոնդրոզ

Պարանոցային օստեոխոնդրոզ

Պարանոցային հատվածի օստեոխոնդրոզ — ողնաշարի քրոնիկ հիվանդություն, որն առաջանում է հյուսվածքների սնուցման խանգարման և դրա ստրուկտուրայի քայքայման արդյունքում։

ԱՀԿ տվյալներով, այդ հիվանդությունից տառապում են արդյունաբերական քաղաքների 80% բնակիչները։

Հիվանդության առաջին նշանները կարող են ախտորոշբել արդեն 20 տարեկան հասակում։ Տարիքի հետ արտահայտվում են ավելի լուրջ վնասվածքներ։

Հիվանդության առանձնահատկությունները

Պարանոցային մկանային կարկասը ավելի թույլ է զարգացած մեջքի մյուս հատվածների համեմատ: Դրա համար, ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով, պարանոցային հատվածի նույնիսկ աննշան ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ողերի տեղաշարժի։ Դա խախտում է այդ հատվածում արյան հոսքը, նյարդային ազդակների շարժը և գլխուղեղի լիարժեք արյունամատակարարումը։

Արդյունքում հիվանդությունը, որը սկսվում է պարանոցում անհարմարավետության զգացումից, պարանոցի աննշան կարկամությունից, ծոծրակում տհաճ ծանրությունից կամ մատների ծայրերում քորոցների զգացողությունից, կարող է վերաճել կոորդինացիայի խանգարման, տեսողության, լսողության վատթարացման և ավելի լուրջ հետևանքների, այդ թվում՝ գլխուղեղի արյան մատակակարման խանգարման։

Պարանոցի օստեոխոնդրոզի ախտանիշները

  • ինտենսիվության տարբեր աստիճանի ցավ, որն ուժեղանում է նույն դիրքում երկար գտնվելու դեպքում

  • թուլություն, թմրություն և ծակծկոց ձեռքերում

  • պարանոցի կաշկանդվածություն գլուխը շրջելիս

  • գլխապտույտ

  • կոկորդում գնդիկի առկայության զգացողություն և կլման դժվարություն

Կախված խանգարման բնույթից, օստեոխոնդրոզի ախտանիծները կարող են տարբերվել

  • Ռադիկուլյար (корешковый) համախտանիշը առաջացնում է սուր, այրող, բաբախող ցավեր պարանոցային հատվածում, որոնք տարածվում են ձեռքի կամ ուսի վրա: Նյարդային վերջավորությունների սեղմումը կարող է առաջացնել գլխապտույտ, լեզվի շարժումների սահմանափակումներ, հոտառության խանգարում, շնչառության դժվարություն և կոկորդում «գնդի» առկայության զգացում: Ցավն ուժեղանում է ֆիզիկական և էմոցիոնալ լարման ժամանակ։

  • Ողնաշարային զարկերակի համախտանիշը դրսևորվում է գլխի հետևի մասում և քունքերում տեղայնացված սուր, բաբախող գլխացավերով:

  • Վերտեբրալ համախտանիշը հանգեցում է այրող ցավերի և պարանոցում կաշկանդվածության զգացման առաջացմանը։ Հաճախ այդ համախտանիշն ի հայտ է գալիս փռշտալու, հազալու, գլուխը շարժելու ժամանակ։

  • Կարդիալ — դրսևորվում է ցավով կրծքի շրջանում, որը նման է սրտի նոպայի, որը տևում է մի քանի ժամ։ Ցավի նոպաներն ուղեկցվում են ճնշման բարձրացմամբ, առիթմիայով։

Ցավեր պարանոցում (ցերվիկալգիա)

Ցերվիկալգիա – ցավային զգացողություններ պարանոցում, որոնք առաջանում են ողնաշարի պարանոցային հատվածի կամ պարանոց-օձիքային շրջանի մկանների ախտահարման արդյունքում։ Ցավը հաճախ ուղեկցվում է պարանոցային մկանների լարվածությամբ, պարանոցի շարժունակության սահմանափակմամբ, ինչպես նաև երբեմն գլխապտույտով, վեգետատիվ ֆունկցիայի խանգարմամբ, տեսողության հստակության նվազմամբ։

Ինչու է ցավում պարանոցը

Ըստ վիճակագրության, պարանոցի ցավերից տառապում է աշխատունակ բնակչության 70%-ը։

Ցավագին վիճակի առաջացման պատճառները բազմաթիվ են գերսառեցում, քնած ժամանակ գլխի երկար ժամանակ գտնվելը անհարմար դիրքում, ֆիզիկական աշխատանքի ժամանակ մկանների գերծանրաբեռնում, նստած աշխատանք համակարգչի առաջ, վնասվածք, ողնաշարի պաթոլոգիա, նորագայոցություններ, ողնաշարի սյան հյուսվածքների ինֆեկցիոն ախտահարումներ։

Ցերվիկալգիան կարող է ունենալ վերտեբրոգեն պատճառ (օրինակ, օստեոխոնդրոզ կամ ողնաշարի ճողվածք) և ոչ վերտեբրոգեն (մկանների գերձգում, ծոծրակային նյարդի նևրալգիա և այլն)։

Ցավը պարանոցում կարող է լինել կրակող, ծակող, բաբախող, այն կարող է սրվել մկանների ցանկացած լարվածության դեպքում։ Հաճախ հիվանդները գանգատվում են պարանոցի շարժունակության սահմանափակումից, նրանց անհանգստացնում է գլխապտույտը, աղմուկն ականջներում, ցավերը ծոծրակում, ձեռքերի մատների և ծոծրակային շրջանի թմրածությունը։ Երբեմն ցերվիկալգիան ուղեկցվում է գլխացավով, սրտխառնոցով, փսխումով։

Ցավը ցերվիկալգիայի ժամանակ, ինչպես նաև դրա պատճառը, կարող են տարբեր լինել։

Օրինակ, գերձգումըը, մկանների սպազմը, պրոտրուզիաները և ճողվածքները ուղեկցվում են սուր ցավով։ Քրոնիկ ցավերը զարգանում են օստեոպորոզի, սպոնդիլյոզի և այլ դեպքերում։