Մեջք


Սպոնդիլոլիստեզ
Սպոնդիլոլիստեզ
Առաջացման պատճառները
Նախատրամադրող գործոններն են․
Սպոնդիլոլիզ — դիտարկվում է դեպքերի 67%-ում, հիմնականում ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող տղամարդկանց մոտ։ Ամենից հաճախ առաջանում է գոտկային շրջանում, ավելի քիչ՝ պարանոցային շրջանում;
Պոչուկի հորիզոնական դիրքը;
Ողնաշարի վնասվածք;
Հոդային ելուստների թերզարգացում;
Դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ ֆասետային հոդերում;
Հոդերի դեգենարցիա։
Դասակարգում
Սպոնդիլոլիստեզը տարբերակվում է․
ստաբիլ՝ դիրքի փոփոխման ժամանակ տեղի չի ունենում տեղաշարժված և ստորև տեղակայված ողերի միջև հարաբերակցության փոփոխություն
ոչ ստաբիլ՝ դիրքի փոփոխման ժամանակ տեղի է ունենում հարաբերակցության փոփոխություն սայթաքած ողի և ստորև տեղակայված ողի միջև։
Սպոնդիլոլիստեզը դասակարգվում է․
Դիսպլաստիկ սպոնդիլոլիստեզն առաջանում է սրբանային վերին հատվածի կամ LV ողնաշարային կամարի թիթեղի զարգացման բնածին արատների հետևանքով։
Սպոնդիլոլիզային սպոնդիլոլիստեզն առաջանում է կամարի միջհոդային թերության հետևանքով։
Դեգեներատիվ սպոնդիլոլիստեզ։ Կախված է միջողնաշարային գոտու անկայունությունից։ Տվյալ պաթոլոգիայի դեպքում կամարի միջհոդային մասում թերություն չի դիտվում։
Վնասվածքային սպոնդիլոլիստեզ՝ հոդային ելուստների կամ կամարի միջհոդային մասի կոտրվածքն է։
Պաթոլոգիական սպոնդիլոլիստեզը առաջանում է ընդհանուր հիվանդությունների ընթացքում, որոնք դրսևորվում են նաև հենաշարժական համակարգի պաթոլոգիայում (Ալբերս-Շենբերգի, Փեջեթի հիվանդություն, արթրոգրիպոզ և այլն)։ Հեղինակների կողմից այս խմբում ներառվում են նաև սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, որոնք առաջանում են ողնաշարի ֆիքսացիայի մակարդակից բարձր:
Դրսևորման և տեղակայման հաճախականությունը
Սպոնդիլոլիստեզը հանդիպում է մարդկանց 7-10%-ի մոտ՝ երեխաների, դեռահասների ր մեծահասակների մոտ։ Տարիքի հետ հիվանդությունների հաճախականությունը մեծանում է։
Առողջ ապրելակերպ կանանց, աղջիկների և երեխաների համար
Կապ
թողեք ձեր տվյալները և մենք կկապվենք ձեզ հետ
aroxjvarqagic@gmail.com
© 2025. All rights reserved. va