Dr. Taguhi Hovakimyan
«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար
Մանկական մերսում
Մանկական մերսումն ամենաարդյունավետ միջոցն է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար, որոնք առաջանում են երեխայի կյանքի առաջին տարիներին: Մանկական մերսման հիմնական առանձնահատկությունը նրա բարերար ազդեցությունն է փոքրիկի ամբողջ օրգանիզմի վրա։ Մերսումը նպաստում է երեխայի նորմալ հոգևոր և ֆիզիկական զարգացմանը։






Այն կօգնի զարգացնել շարժումների կոորդինացիան։ Այդ դեպքում երեխայի առաջին քայլերը կլինեն ավելի ամուր և վստահ։ 1 տարեկանից հետո մերսումը նպաստում է քնելուց առաջ թուլացմանը, հանում է լարվածությունը և նվազեցնում նյարդային գրգռվածությունը:
Մասնագետները խորհուրդ են տալիս սկսել մերսումը կյանքի առաջին ամսից: Այն լրացնում է մարմնամարզությունը և մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի ամենօրյա պրոցեդուրաները: Բուժական կամ վերականգնողական մերսումը նշանակում է բժիշկը՝ ցուցումների դեպքում:






Մերսումն օգնում է զարգացնել երեխայի մկանները, կանխել մրսածության հետ կապված հիվանդությունները, քաշ հավաքել, և ամենակարևորը՝ ամրապնդել մոր և երեխայի էմոցիոնալ կապը:
Այս ժամանակահատվածում դրվում է երեխայի առողջության հիմքը։
Մերսում նորածինների համար
Նորածինների համար մերսումը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Այն օգնում է ժամանակին ձևավորել երեխայի մոտ ամենակարևոր շարժիչ հմտությունները՝ նստելը, սողալը, քայլելը: Ուստի կրծքկեր երեխաների մերսումը խորհուրդ է տրվում մինչև մեկ տարեկան բոլոր երեխաներին:
Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղաժամ ծնված նորածինների մոտ մերսումն արագացնում է քաշի ավելացումը, բարձրացնում է ոսկային հյուսվածքների խտությունը, նվազեցնում է սթրեսի հորմոն կորտիզոլի արտադրությունը, կրճատում է հիվանդանոցում մնալու տևողությունը և բարելավում մտավոր և շարժիչ զարգացումը: