Կոնք/Պոչուկ

Նստատեղի նյարդի ճզմում

Նստաջիղի ճզմումը

Ճզմման առանձնահատկություններն ու ախտանիշները

Ցավի առաջացման հիմնական պատճառը՝ միջողային սկավառակների և ողերի մաշվածությունն է: Նրանք տեղաշարժվում են և սկսում են ճնշում գործադրել նյարդային արմատների վրա։ 40 տարեկանից բարձր մարդիկ են գտնվում ռիսկի խմբում: Սակայն, նստաջիղի ճզմում հանդիպում է նաև 25 տարեկանից բարձր երիտասարդ հիվանդների մոտ:

Ճզմված նյարդի սիմպտոմատիկան

  • ցավեր ոտքի հետևի մասում, դրանք ուժեղանում են շարժման և քայլելու ժամանակ

  • քայլելու դժվարություն

  • թուլություն ոտքում, թմրածություն, ծակծկոց

  • սուր ցավ մարմնի քաշը մեկ ոտքի վրա տեղափոխելիս

  • ցավ հետույքի հատվածում + երբեմն գոտկային հատվածում

  • մկանային տոնուսի նվազում

Եթե նյարդի ճզմմանը միանում է բորբոքումը, ի հայտ են գալիս այնպիսի նշաններ, ինչպիսիք են

  • այտուց

  • կարմրություն

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում

  • ցավ միզարձակման ժամանակ

Նյարդի ճզմման դեպքում ցավերի առանձնահատկությունը դրանց անհետացումն է հանգստի վիճակում և առաջանալը ցանկացած լարման ժամանակ։