Կոնք/Պոչուկ


Բուրսիտ
Բուրսիտ
Հոդի բուրսիտ․ առանձնահատկություններ
Եթե հար-հոդային պարկուճում առաջանում է բորբոքային պրոցես, ապա խախտվում է հեղուկի արտադրությունը, որը սնուցում և յուղում է հոդերը: Սա առաջացնում է ցավ, սահմանափակ շարժում հոդում և տհաճ ախտանիշներ:
Ի՞նչն է պատճառ հանդիսանում բուրսիտի առաջացման համար։
ինֆեկցիաներ
վնասվածքներ կամ հարվածքներ (օրինակ, պրոֆեսիոնալ սպորտսմենների մոտ)
մշտական և չափազանց մեծ ծանրաբեռնվածություն հոդերի վրա
կալցիումի կուտակումներ ջլերում
նյութափոխանակության խանգարումներ
աուտոիմուն պաթոլոգիաներ։
Հիվանդության քրոնիկական ձևերը զարգանում են սուր բուրսիտի հետևանքով կամ ոսկորների և հոդերի բորբոքային պրոցեսների ֆոնին։
Հիվանդության ընթացքը
Սուր բուրսիտը զարգանում է 2-3 օրում։ Հաճախ սուր ինֆեկցիոն հիվանդություն տանելուց հետո հիվանդը նկատում է, որ հոդի շրջակայքը զգալիորեն մեծացել է ծավալով, կարմրություն և ցավ է առաջացել բորբոքման հատվածում։ Եթե բժշկի չդիմեք, հիվանդությունը կարող է դառնալ խրոնիկ:
Քրոնիկ բուրսիտը դրսևորվում է փափուկ այտուցով, որն երբեմն մեծանում է ծավալով։ Ցավը մեղմ է, սակայն առաջանում է հոդերի շարժման դժվարություն։
Ինչո՞վ է վտանգավոր բուրսիտը
Բուրսիտի վտանգավորությունը կայանում է ոչ միայն դրա թարախային դառնալու հնարավորության մեջ, այլ նաև հոդային պարկի պատերին կալցիումի աղերի նստեցման մեջ, որոնք նվազեցնում են հոդերի շարժունակությունը։
Բացի այդ, քրոնիկ ձևի դեպքում, կարող են առաջանալ սպիավոր կպումներ հոդի ներսում, որոնք սահմանափակում են դրա շարժումը և կարող են հանգեցնել հաշմանդամության:
Բուրսիտի տեսակները
Բուրսիտը դասակարգվում է ըստ տեսակների՝ ելնելով հոդի անվանումից:
Արմնկային հոդի բուրսիտ՝ – ամենատարածված տեսակը, որն ախտահարում է արմնկային ենթամաշկային պարկուճը։
Ծնկային հոդի բուրսիտ
Ուսային հոդի բուրսիտ
Կոնք-ազդրային բուրսիտ
Սրունք-թաթային հոդի բուրսիտը կարող է լրացուցիչ ախտորոշում պահանջել կրունկի շպորի դեպքում, որի ախտանիշները դժվարացնում են ճշգրիտ ախտորոշումը:
Առողջ ապրելակերպ կանանց, աղջիկների և երեխաների համար
Կապ
թողեք ձեր տվյալները և մենք կկապվենք ձեզ հետ
aroxjvarqagic@gmail.com
© 2025. All rights reserved. va