Dr. Taguhi Hovakimyan
«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար
Կինեզիոթերապիա
Կինեզոթերապիա՝ կինեզոթերապիայի կենտրոն, որտեղ ձեզ կօգնեն ազատվել մեջքի և հոդերի ցավից առանց վիրահատության, ներարկումների և ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների։ Կինեզիոթերապիան (Բուժական ֆիզկուլտուրա) ֆիզիոթերապիայի ճյուղ է, հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժումը շարժումներով։ Բուժման նպատակն է ախտահարված հոդերի ցավը վերացնելը, մկանային-կմախքային համակարգի խանգարված գործառույթները վերականգնելը, շարժումների ապլիտուդան բարձրացնելը և ակտիվ ապրելակերպին վերադառնալը:






Կինեզոթերապիան հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդ է։ Այն կիրառում են միջողնաշարային ճողվածքների, հոդերի և մեջքի ցավերի առկայության դեպքում։ Կինեզոթերապիան օգնում է բուժել առանց վիրահատության և ուժեղ դեղամիջոցների նշանակման:
Պարապմունքների անցկացման ցուցումներ
• Օստեոխոնդրոզ (պարանոցի, կրծքային, գոտկային)
• Սկոլիոզ, կիֆոզ, ողնաշարի լորդոզ (1,2,3 աստիճան)
• Պրոտրուզիա և ճողվածքներ ողնաշարի (պարանոցի, կրծքային, գոտկային)
• Ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք
• Ֆիզիկական թերապիա ողնաշարի չբարդացած կոտրվածքների դեպքում
• Միջողային նևրալգիա
• Սպոնդիլեզ
• Միոզիտ
• Հոդերի արթրիտ և արթրոզ
• Օստեոպորոզ
• Նյարդաբանական հիվանդություններ (նյարդերի կտրվածքներ և բորբոքումներ)
• Մկանների հիպերտոնուս և հիպոտոնուս
• Վերին և ստորին վերջույթների կոտրվածքներ
• Ծնկային և ազդրային հոդերի էնդոպրոթեզավորում
• Ֆիզիկական թերապիա ուսի և ծնկի հոդերի արթրոսկոպիայից հետո
• Ֆիզիկական թերապիա ջլերի, կապանների և մկանների պատռվածքի դեպքում
• Կոնտրակտուրա
• Ճարպակալում
• Որովայնի խոռոչի ներքին օրգանների իջեցման դեպքում
• Բուժական ֆիզկուլտուրա հարթաթության դեպքում
• Բուժական ֆիզկուլտուրա ինսուլտից հետո
• Բուժական ֆիզկուլտուրա ինֆարկտից հետո
• Բուժական ֆիզկուլտուրա թոքաբորբից, բրոնխիտից հետո
• Վերին և ստորին վերջույթների վիրահատությունից առաջ նախապատրաստում
Կինեզոթերապիան կիրառվում է նաև ինսուլտից հետո հիվանդի վերականգնման ժամանակ։ Համապատասխան վարժությունների կատարումը խթանում է նոր միջնեյրոնային կապերի ձևավորումը։ Կինեզիոթերապիան նպաստում է ինսուլտից հետո ինքնասպասարկման հմտությունների ավելի ակտիվ վերականգնմանը
Ակնկալվող արդյունքը և ընդհանուր խորհուրդներ
Կինեզիոթերապիան օգնում է ամրացնել մկանային կարկասը: Տրենաժորների վրա վարժություններ կատարելն օգնում է բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը: Կինեզիոթերապիան օգնում է արյան շրջանառության նորմալացմանը օրագանիզմում, բարելավել հիվանդի կյանքի որակը:
Բուժման տեւողությունը տատանվում է 12-ից մինչեւ 24 սեանս: Պրոցեդուրայի միջին տևողությունը 30-60 րոպե է։ Խորհուրդ է տրվում պարապմունքներն անցկացնել շաբաթական երեք անգամ։ Վերականգնողական դահլիճ այցելելու ռեժիմը սահմանվում է կինեզիոթերապևտ բժշկի կողմից: Անհրաժեշտության դեպքում օգտագործվում են օժանդակ մեթոդիկաներ:
Բուժական և վերականգնողական ծրագիրը բաղկացած է պասիվ և ակտիվ վարժությունների համալիրից՝ ոտնաթաթի, կոնք-ազդրային և ծնկի հոդերի համար, մեջքի և որովայնի մկանների համար: Անց են կացվում անհատական և խմբակային բուժումներ։ Բժշկի նշանակման դեպքում կարող եք մասնակցել թեստային մարմնամարզության թերապիայի պարապմունքին, որը հիվանդին կներկայացնի բուժման մեթոդը:
Մենք աշխատում ենք հիվանդության առաջացման պատճառների հետ: Մեր նպատակն է վերացնել դրանք, այլ ոչ թե միայն որոշ ժամանակով հիվանդին ազատել ախտանիշներից: Բուժական ֆիզկուլտուրայի կուրսը և վարժությունների կոմպլեքսն ընտրվում է բժշկի կողմից ախտորոշիչ հետազոտությունից, ախտորոշման հաստատումից և կապանային ապարատի վիճակի գնահատումից հետո:
Ինչ է կինեզիոթերապիան
Կինեզիթերապիա բառացիորեն նշանակում է բուժում շարժման միջոցով: Մանուալ թերապիա, ֆիզիկական վարժությունների տարբեր տեսակներ, մերսումներ՝ այս ամենը բուժում է շարժման միջոցով։ Էքստրեմալ վերականգնման դեպքում թերապիայի գործընթացը տեղի է ունենում օրգանիզմի լարվածության միջոցով:
Մարդկանց մեծամասնությունը սովոր է մտածել, որ մեջքի սուր ցավի դեպքում հիվանդին մարզասարքերով բեռնելը ոչ միայն խորհուրդ չի տրվում, այլև ամբողջովին արգելվում է, նաև որոշ բժիշկներ նույնպես նույն կարծիքի են։ Սակայն հենաշարժական համակարգը ստեղծված է այնպես, որ կարողանա դիմակայել մեծ ծանրաբեռնվածությունների, հենց պատճառով դեղահաբերով բուժումն ու անշարժացումը, այսինքն՝ հանգիստը արդյունավետ չեն լինի։
Էքստրեմալ վերականգնման ժամանակ բուժման գործընթացում ախտահարված մկաններն ու կապանները փուլ առ փուլ ընդգրկվում են թերապևտիկ գործընթացի մեջ, որում դրանք սկսում են ծանրաբեռնել և ստիպել շարժվել ճիշտ ուղղություններով: Արդյունքում, նման բուժման ավարտից հետո մարդը կրկին կարողանում է վերահսկել իր մարմինը և առանց սահմանափակումների վերադառնում է իր բնականոն կյանքին։ Ցանկալի արդյունք ստանալու համար մասնագետները հիվանդներին սովորեցնում են կատարել տարբեր շարժումներ, որոնք ենթադրում են լարվածություն, սովորեցնում են ճիշտ շնչել վարժությունների ժամանակ և կատարել ֆիզիկական թերապիայի վարժություններ և օժանդակ ջրային պրոցեդուրաներ: Հիմնական սկզբունքն է օգտագործել շարժումներ, որոնք բուժում են, այլ ոչ խեղում են՝ առանց դեղամիջոցների օգտագործման և հանգստի ցուցումների։
Ինչ է նշանակում բնական բուժում
Մարդը հանդիսանում է բնության մաս, և նրա օրենքներին համապատասխան ապրելու կարողությունն էլ հենց բնական բուժում է: Այսինքն, դա առաջին հերթին բնական բոլոր դրսևորումների և բնական էներգիայի հետ հաղորդակցվելու կարողությունն է։ Եվ երկրորդը, դա օրգանիզմի ներքին ռեսուրսներն օգտագործելու կարողությունն է, քանի որ դրանք են դեղամիջոցը, այլ ոչ թե այն, ինչ մարդը ընդունում է դրսից (օրինակ՝ հաբեր): Դրանք միանում են, երբ դրա համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Այսինքն՝ հիվանդն ինքն է բուժվում բարենպաստ պայմաններում՝ առանց դեղերի, և դա բնական երևույթ է։
Կինեզիոթերապիան ուղղված է դրանք ստեղծելուն, որպեսզի ձեր մկանները, կապանները և հոդերը բուժվեն՝ բարենպաստ պայմաններում աշխատելու միջոցով: Ամբողջ բուժումն ու թերապիան ուղղված են լարվածության և շարժման պակասը լրացնելուն, ներառյալ ռոտացիոն շարժումը, որոնք բացակայում են քաղաքի ժամանակակից կյանքում:
Ի՞նչ եք կարծում, անբնական են ստանդարտ բժշկության մեջ ողնաշարի հիվանդությունների բուժման մեթոդները:
Միայն նրանք, որոնք հանգեցնում են կյանքի որակային մակարդակի վատթարացման: Հաբերը, ներարկումներն ու վիրահատությունները անհրաժեշտ են միայն շտապ բժշկական օգնության ժամանակ։ Անհետաձգելի բուժօգնությունը և շտապ բուժօգնությունը անհրաժեշտ են, դրա կարևորությունը չի կարելի թերագնահատել, քանի որ միայն դրա շնորհիվ է հնարավոր արտակարգ դեպքերում փրկել մարդկանց կյանքը։
Սակայն խնդիրը կայանում է նրանում, շտապ բժշկական օգնության մեթոդները հաճախ կիրառվում են քրոնիկական փուլը բուժելու ժամանակ։ Եվ արդյունքում կլինիկա են գալիս հիվանդներ, ովքեր ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ փորձում են բուժել ողնաշարի ճողվածքը հիվանդանոցում՝ օգտագործելով ցավազրկող ներարկումներ, բորբոքային պրոցեսները դադարեցնող դեղամիջոցներ, ֆիզիոթերապիա և լազերներ։
Նման խնդիրների բուժման այդպիսի մեթոդը ոչ միայն անարդյունավետ է, այլ հաճախ նաև վնասակար, քանի որ նկատելի բարելավման ոչ շատ երկար ժամանակահատվածից հետո նորից սկսվում է սրված փուլը։ Եվ այդպես կարող է անվերջ շարունակվել՝ կախված նրանից, թե որքան ամուր է մարդու առողջությունը։
Միևնույն ժամանակ, ռեմիսիան ամեն անգամ կրճատվում է, իսկ սրացումների ժամանակաշրջանները վիճակի բարելավման փոխարեն դառնում են ավելի ցավոտ և սուր, բազմաթիվ տարբեր դեղամիջոցներ հրահրում են ալերգիկ ռեակցիաներ, բարդություններ են ազդում լյարդի և երիկամների վրա՝ առաջացնելով դրանց գործառույթների խանգարումներ։
Երկար տարիների փորձը թույլ է տալիս ասել, որ երբ հիվանդությունը դառնում է խրոնիկ, շտապ բուժօգնության մեթոդները չեն գործում։
Դրանք անհրաժեշտ է բուժել բնական թերապիայի մեթոդներով, այն է՝ կինեզիոթերապիայի մեթոդներով։
Ինչո՞ւ, երբ ախտորոշվում է «օստեոխոնդրոզ», կինեզիոթերապևտները դեմ են ողնաշարի վիրաբուժական միջամտությանը:
Ելնելով նախորդ հարցերի պատասխաններից արդեն կարելի է հասկանալ, որ նման հիվանդությունները հնարավոր չէ բուժել օպերատիվ, այն է՝ վիրահատական մեթոդներով։
Հետվիրահատական շրջանի ընթացքը հնարավոր չէ կանխատեսել, որքան էլ վիրաբույժներն անթերի կատարեին վիրահատությունը, և որքան էլ բժիշկները ճշգրիտ հաշվարկեին վիրահատական մոտեցումը։
Սրացումները կարող են առաջանալ անկանխատեսելի և անկանոն, քանի որ խախտվել են բնության օրենքները, օրգանիզմը գտնվում է ապակողմնորոշված վիճակում։
Իսկ բժիշկների առաջարկած հանգստի վիճակը, այն է՝ հիվանդի հարկադիր անշարժությունը վիրահատությունից հետո ընկած ժամանակահատվածում, մի շարք դեղամիջոցների հետ միասին, կարող է հանգեցնել նրան, որ մարդը ոչ միայն չի բուժվի, այլ նույնիսկ կարող է դառնալ հաշմանդամ։
Ի՞նչ է նշանակում էքստրեմալ ծանրաբեռնվածություն:
Դա ծանրաբեռնվածության այն աստիճանն է, որի ժամանակ մոբիլիզացվում են օրգանիզմի բոլոր ուժերը, այսինքն՝ ստեղծվում են հիվանդությունից բուժվելու համար ամենաօպտիմալ պայմանները, ընդ որում, ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկցող հիվանդություններից։ Յուրաքանչյուր մարդու համար մակարդակը տարբեր կլինի՝ կախված և տարիքից, և ֆիզիկական պատրաստվածությունից, և առողջական վիճակից:
Օրինա, կա հիվանդ՝ 48-ամյա մի կին գոտկատեղի բազմաթիվ ճողվածքներով։ Բայց դրանից բացի նա ունի նաև շաքարախտ, գիրություն և հիպերտոնիա։ Թերապիայի ընթացքում ոչ միայն նրա մեջքը ավելի քիչ սկսեց ցավել, այլև ոտքերը դադարեցին թմրել, վերադարձավ ուղիղ քայլելու կարողությունը։ Ավելին, արյան մեջ շաքարի մակարդակը և արյան ճնշումը նորմալացան։ Հիվանդը նիհարել է մոտ 15 կգ՝ առանց սպառիչ դիետաների, այլեւս չի տառապում շնչարգելությունից, շատ ավելի թարմ ու երիտասարդ տեսք ունի։ Հենց սա էլ կոչվում է էքստրեմալ բուժական ծանրաբեռնվածություն:
Արդյոք հաճա՞խ կարելի է բողոքներ լսել մարդկանցից, որ որևէ շարժումից հետո, օրինակ, եթե մարդը կռացել է մարգը փորելու կամ դույլը բարձրացնելու համար, մեջքի ցավը սաստկանում է։ Սարսափելի չէ՞ նման մարդկանց տրենաժորների վրա վարժություններ նշանակելը, եթե նման պարզ գործողությունները նրանց ցավ են պատճառում։
Միանշանակ ոչ, քանի որ խոսքը այս կամ այն վարժության ճիշտ կատարելն է, և մենք վերահսկում ենք դա։ Բացի այդ, բոլոր ծանրաբեռնվածությունները խստորեն դոզավորվում են. մենք հաշվարկում ենք քաշը, կիրառվող ուժի ուղղությունը, քանի որ մեր նպատակն այն շարժումներն են, որոնք բուժում են, ոչ թե խեղում:
Մարգեր փորելիս մարդը, հատկապես նա, ով մարզված չէ, քաոսային շարժումներ է անում, արդյունքում խեղում է մեջքը։ Մեր բուժման համակարգը նպատակաուղղված է նրան, որ հասցնիմարդուն իր ծայրահեղ ծանրաբեռնվածությունների մակարդակին, սովորեցնել նրան հանել լարումը դրանից հետո, իսկ դրանից հետո նա կկարողանա առանց անհանգստության և մարգեր փորել, և դույլեր կրել:
Ինչպե՞ս շնչել ճիշտ։
Շնչառության թեման բավականին բարդ է, չնայած այն հանգամանքին, որ այն մարդու օրգանիզմի հիմնական և բնական գործառույթներից մեկն է, բացառությամբ հիվանդների 5%-ի, մնացած բոլորը պարզապես չգիտեն, թե ինչպես ճիշտ շնչել: Շնչառության կանոնները բավականին բարդ են, դրանք հիմնականում ամրագրված են արևելյան բժշկական ուսմունքներում (Յոգա, Ցիգուն), մինչդեռ այն պարունակում է մարդկային հիմնական ներուժը: Ուստի ճիշտ շնչելը շատ կարևոր է, և մենք փորձել ենք մեր բուժման սխեմայում ադապտացնել շնչառության կանոնները։
Ճիշտ շնչելու կարողությունը էֆեկտիվ և արդյունավետ թերապիայի կարևորագույն պայմանն է, և այդ պատճառով շնչառական վարժությունները նշանակալի տեղ են զբաղեցնում բուժական վարժությունների համակարգում։
Որքա՞ն է տևում կինեզիոթերապիայի բուժման ազդեցությունը:
Առողջական վիճակը պայմանավորված է նրանով, թե որքանով եք հետևում առողջ ապրելակերպի կանոններին, պահպանում առողջության կանոնները, դրանք հնարավոր չէ կուտակել։
Կինեզոթերապիայի 12 կամ 24 պարապմունքներն ավարտելը՝ հիվանդի համար առողջության կանոններին տիրապետելու չափանիշ է, այնուհետև նա ինքնուրույն և անընդհատ պետք է դա անի, մենք տալիս ենք այն հիմունքները, որոնք վերականգնողական շրջանի ավարտից հետո ներմուծում եք ձեր առօրյա կյանքում:
Երկարատև հիվանդությունից հետո, որի ընթացքում արգելված էր շարժվելը, բուժական ֆիզկուլտուրան և այլ ակտիվությունն իրական հաճույք են պատճառում հիվանդին, արդյունքում նրանք արտադրում են էնդորֆիններ՝ ուրախության հորմոններ, որոնք հետագայում նպաստում են վերականգնմանը: Բացի այդ, մարդիկ, ովքեր թերապևտիկ վարժությունների միջոցով երկարատև հիվանդությունից հետո վերադարձել են բնականոն կյանքին, սկսում են անհարմարություն զգալ առանց դրա, նրանք շարժման կարիք ունեն, այն դառնում է նրանց կյանքի և առողջության պահպանման անբաժանելի մասը։
Կա՞ն սահմանափակումներ կինեզիոթերապիայով բուժման համար:
Կան որոշակի տարիքային սահմանափակումներ, սակայն ծերությունը թվեր չեն, այլ մարզումների բացակայություն։ Վերականգնել առողջությունը բուժական վարժություններով և բնական այլ մեթոդներով հնարավոր է նույնիսկ 60 տարեկանում, հարցն այն է, թե որքան բարձւթողի վիճակում է մարդու առողջությունը։ Այնուամենայնիվ, պետք չէ մտածել, որ ցանկացած պահի կարող եք սկսել բուժումը և երբեք ուշ չի լինի՝ անընդհատ հետաձգելով այն։ Սա ճիշտ չէ, դուք պետք է կարողանաք շարժվել, տեղյակ լինել այն ամենից, ինչ կատարվում է։
Հիվանդներին բուժման ընդունելիս մենք նաև ասում ենք ծխող հիվանդներին, որ ծխելը շատ ավելի դժվարացնում է բուժման գործընթացը և մեծացնում ապաքինման ժամանակը: Չէ որ ճիշտ շնչառությունը մեր մոտեցման հիմնական բաղադրիչներից է և հանդիսանում է վերականգնման հիմքը, իսկ ծխող մարդը չի կարող ունենալ ճիշտ շնչառություն։
Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք նաև ծխողների հետ, նրանք վաղ թե ուշ հրաժարվում են այդ վնասակար սովորությունից։ Հասկանում են, որ ծխելը թողնելով՝ օգնում են իրենց, իրենց ողնաշարին, որ մինչև չթողնեն ծխելը, չեն կարողանա ամբողջությամբ բուժել իրենց մեջքը։
Մարզասրահ









