white concrete counter stand

Dr. Taguhi Hovakimyan

«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար

Առկա և հեռավար մարզումներ

«Հեռավար մարզում» հասկացությունը ցույց է տալիս, որ ուսանողի և ուսուցչի միջև կա հեռավորություն

Իսկ «առցանց մարզումը» նշանակում է, որ այս ուսուցումը տեղի է ունենում ինտերնետ կապի և գաջեթների օգնությամբ:

Առցանց տնային մարզումներ

Առցանց տնային մարզումները՝ սպորտով զբաղվելու հարմարավետ ձևաչափ են, որտեղ վիդեո վարժությունները կատարվում են պրոֆեսիոնալ մարզչի հետ։

Այս պարապմունքները ոչ միայն օգնում են բարելավել ֆիզիկական պատրաստվածությունն ու մարմնի ճկունությունը, այլ նաև օգնում են ուժի զարգացմանը և կեցվածքի բարելավմանը, ինչը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ: Հեղափոխությունը ֆիթնես- ինդուստրիայում, առաջ եկած առցանց մարզումների տարածվածությամբ, շարունակում է թափ հավաքել:

Գոյություն ունեն տան համար վարժությունների տարբեր ձևաչափեր, որոնք կարճ են տևում ժամանակի առումով և հեշտությամբ են կատարվում առանց սպորտային սարքավորումների։