Գոտկատեղ


Սպոնդիլոարտրոզ
Սպոնդիլոարթրոզ
Առանձնահատկությունները
Սպոնդիլոարթրոզի ավելի հաճախ ենթակա են 25 տարեկանից բարձր մարդիկ։ Դա կարող են լինել ինչպես մտավոր աշխատանքի ներկայացուցիչներ, այնպես էլ մարդիկ, ովքեր ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն են կրում իրենց աշխատանքի բնույթով:
Ռիսկի խմբում են նաև օստեխոնդրոզով տառապողները։ Սկավառակների բարձրությունը ժամանակի հետ նվազում է, մեծանում է ճնշումը հոդերի վրա։ Դա հանգեցնում է սկավառակների աճառային հյուսվածքի մաշվաշության և բորբոքման։
Տարբերակում են սպոնդիլոարթրոզի 3 տեսակ ըստ տեղակայման՝ պարանոցային (ամենահաճախն է հանդիպում), կրծքային, գոտկային։
Սպոնդիլոարթրոզի ախտանիշները
Մշտական նվվացող ցավեր մեջքի տարբեր հատվածներում։ Ցավային զգացողություններն ուժեղանում են սպորտով զբաղվելիս կամ քայլելիս։ Ի տարբերություն ճողվածքների ցավերի, ցավը չի ճառագայթում դեպի ձեռքը կամ ոտքը, այն տեղայնացված է ողնաշարի ախտահարված հատվածի շուրջ։
Առավոտյան ողնաշարի կարկամությունը ախտահարված հատվածում (շարժումների սահմանափակումը կարող է տևել կես ժամ)։
Մարմնի նույն դիրքում մնալու դեպքում անհարմարավետության զգացում, ցանկություն փոխելու դիրքը։
Եթե բորբոքման արդյունքում առաջացել են ոսկրային գոյացություններ, կարող է առաջանալ թմրածություն, թուլություն վերջույներում։
Առողջ ապրելակերպ կանանց, աղջիկների և երեխաների համար
Կապ
թողեք ձեր տվյալները և մենք կկապվենք ձեզ հետ
aroxjvarqagic@gmail.com
© 2025. All rights reserved. va