Գոտկատեղ

Ռադիկուլիտ

Ռադիկուլիտ

Ցավային սինդրոմի առաջացման պատճառները

  • Ծանրությունների ոչ ճիշտ բարձրացում

  • Օստեոխոնդրոզ

  • Տարիքային փոփոխություններ ողնաշարում

  • Նստակյաց ապրելակերպ

Ռադիկուլիտի ախտանիշները

Ռադիկուլիտն առանձին հիվանդություն չէ, այլ ողնաշարում պաթոլոգիկ փոփոխությունների հետևանք։ Ախտահարման տեղակայումից կախված, փոխվում են ախտանիշները։ Սակայն որպես գլխավոր է մնում սուր կրակող ցավը, որը սահմանափակում է շարժունակությունը և նշանակալիորեն վատթաթարցնում է կյանքի որակը։

Ռադիկուլոպաթիայի այլ ախտանիշները

  • Ցավ մեջքում, որը տարածվում է դեպի ոտքը

  • Ցավ պարանոցում, որը տարածվում է դեպի ձեռքը (երբեմն ականջը կամ աչքը)

  • Ցավ կրծքում, որը տարածվում է դեպի ողերը, սրտի շրջան

  • Մաշկի զգայունության խանգարում ախտահարման տեղում

  • Ցավի ուժգնացում շարժման ժամանակ։

Ռադիկուլիտի նոպայի ժամանակ մարդը դառնում է անօգնական՝ նրա համար դժվար է ուղղվել կամ որևէ շարժում անել։ Ուստի ինտենսիվ թերապիան ուղղված է ցավը թեթևացնելուն և այլ ախտանիշների սրությունը նվազեցնելուն։ Եթե ​​խնդիրը չբուժվի, սուր ռադիկուլիտը կվերածվի քրոնիկի, որը շատ ավելի դժվար է բուժվում և կարող է հանգեցնել հաշմանդամության։