Գոտկատեղ


Միջողային սկավառակի պրոտրուզիա
Միջողային սկավառակի պրոտրուզիա
Պրոտրուզիայի առանձնահատկություններն ու ախտանիշները
Ֆիբրոզ օղի վնասվածքները առաջանում են ողնաշարի սյան առավել շարժունակ շանրաբեռնված սեգմենտներում։ Տարբերում են պրոտրուզիաների հետևյալ տեղակայումը․
գոտկային հատված (խանգարման առավել հավանական հատված)
կրծքային հատված
պարանոցային հատված
Հիվանդության ախտանիշներն ու արտահայտումները բազմազան են և կախված են ախտահարման հատվածի տեղակայումից։
Պրոտրուզիայի սիմպտոմատիկա
Եթե առկա չէ նյարդային արմատների ճզմվածություն, պրոտրուզիան կարող է ընթանալ առանց ախտանիշների։ Իսկ եթե ֆիբրոզ օղակի դուրս ցցումը սեղմում է անոթային-նյարդային կապոցները, հիվանդի մոտ առաջանում են ցավեր, մկանների թուլություն ախտահարված հատվածում և դրանից ներքև, թմրություն մարմնի տարբեր հատվածներում։
Պարանոց-կրծքային հատվածի միջողնաշարային սկավառակի պրոտրուզիան դրսևորվում է ցավերով պարանոցի, թիակների միջև ընկած տարածության հատվածներում, որոնք ճառագում են դեպի թիակ, գլխապտույտներով։ Հնարավոր է ձեռքերի թուլության և թմրածության առաջացում, պարանոցի շարժունակության սահմանափակում։
Ողնաշարի կրծքային հատվածի պրոտրուզիայի հաճախակի ախտանիշեր են․ կրծքավանդակի շրջանում գոտավորող ցավերը, ցավերը միջթիակային և ստորթիակային շրջաններում, երբեմն՝ այրման զգացում այդ շրջանում, շարժումների սահմանափակում և կաշկանդվածություն։
Եթե դեֆորմացել է գոտկային հատվածի սկավառակը/սկավառակները, ծակծկոցները, ցավը և թուլությունը նկատվում է հիվանդի ոտքերում։ Հիվանդները հաճախ գանգատվում են ցավերից գոտկատեղում, որոնք անհետանում են կամ կարող են ուժեղանալ մարմնի դիրքի փոփոխման ժամանակ, հատկապես, երբ մարդը նստում է կամ վեր է կենում նստած դիրքից։ Կարող են առաջանալ ոտքերի թմրածության, “սարսուռի” զգացողություններ։ Որոշ դեպքերում գոտկային-պոչուկային պրոտրուզիան առաջացնում է միզարձակման խանգարումներ։
Միջողնային սկավառակի պրոտրուզիայի ընդհանուր ախտանիշներ են․
մշտական ցավեր մեջքի շրջանում, ողնաշարի սյան երկարությամբ
զգայականության խանգարում
ողնաշարի զգայունակության նվազում
մկանների թուլություն և թմրածություն վերջույթներում (ավելի հաճախ՝ մատներում)։
Առողջ ապրելակերպ կանանց, աղջիկների և երեխաների համար
Կապ
թողեք ձեր տվյալները և մենք կկապվենք ձեզ հետ
aroxjvarqagic@gmail.com
© 2025. All rights reserved. va