Գլխացավ


Գլխացավ, միգրեն
Գլխացավերը — օրգանիզմի աշխատանքում լուրջ շեղումների նշան են։ Դրանց առաջացման պատճառները կարող են տրաբեր լինել։ Գլխացավը կարող է լինել տարբեր տեսակի, տեղայնացման, ցավային համախտանիշի հաճախականության, կարող է ի հայտ գալ ինքն իրեն կամ լինել հիվանդության հետևանք։ Գլխացավի բուժումը պահանջում է համալիր մոտեցում և թերապիայի տարբեր տեսակների համադրում։
Ինչու է ցավում գլուխը
Հաճախ գլխացավ է առաջացնում գլխուղեղի անոթներին մատակարարվող թթվածնի պակասը։ Գլխացավ կարող է առաջանալ նաև գանգուղեղային խոռոչից երակային արտահոսքի խախտմամբ։ Պատճառ կարող է հանդիսանալ նաև մկանների մշտապես բարձրացած տոնուսը կամ սպազմը ողնաշարի պարանոցային հատվածում։
Գլխի և պարանոցի մկանների այդպիսի քրոնիկ լարվածությունը, որպես կանոն, կապված է տարբեր պաթոլոգիաների հետ, ինչպես նաև ուղղակիորեն կախված է միկրո-շրջանառությունից և արյան մատակարարումից: Այդ բոլոր խանգարումները և մի քանի այլ խանգարումներ կարող են առաջացնել գլխացավ։
Միգրեն
Միգրեն — ուժեղ բաբախող ցավ գլխի մի կողմում։ Այն աստիճանաբար աճում է, առաջ բերելով հոգնածության, գրգռվածության զգացում, լույսի, աղմուկի նկատմամբ հիվանդագին ռեակցիայի, սրտխառնոց, իսկ ցավի գագաթնակետին՝ նույնիսկ փսխում։ Գլխացավի գանգատների հետ են կապված նյարդաբանին այցելությունների 30%-ը։
Միգրենի պատճառները
Կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային և անոթային հիվանդություններ։ Ցավն ուղեկցվում է եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայունության բարձրացմամբ, ցածր արյան ճնշմամբ, անոթային սպազմերով։
Գլխուղեղի կամ ողնուղեղի ուռուցքներ
Աչքերի և ՔԿԱ-օրգանների հիվանդություններ
Դեպրեսիաներ
Բարձրացած հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնումներ, սթրեսներ
Արյան մեջ շաքարի իջած մակարդակ
Երիկամների հիվանդություններ
Ողնաշարի օստեոխոնդրոզ։
Առողջ ապրելակերպ կանանց, աղջիկների և երեխաների համար
Կապ
թողեք ձեր տվյալները և մենք կկապվենք ձեզ հետ
aroxjvarqagic@gmail.com
© 2025. All rights reserved. va