Dr. Taguhi Hovakimyan
«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար
Դրենաժային մերսում
Դրենաժային մերսումն ամրացնում է շնչուղիների մկանները, օգնում է բարձրացնել կողերի շարժունակությունը, արյան և ավշի շրջանառությունը թոքերում, վերացնում է արտանետումները և ինֆիլտրատները, վերականգնում է նորմալ շնչառությունը և բարելավում է հիվանդի ընդհանուր վիճակը:
Դրենաժային մերսման հիմնական խնդիրն է կանխել բրոնխների էմֆիզեմատոզ փոփոխությունները վաղ տարիքում, կպումները կանխելն ու նվազեցնելը, կրծքավանդակի շարժունակության վերականգնելը:
Որ ախտանիշների դեպքում է պետք գրանցվել բժշկական մերսման համար․
մեջքի ցավ;
գլխացավ;
մկանային թուլություն;
հոգնածություն;
քնի խանգարում;
ավշային դրենաժի խանգարումներ
Այս մեթոդը կարող է ձեզ օգնել, եթե կան այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են․
Դրենաժային մերսումն արագացնում է դեղերի ազդեցությունը, նպաստում է թոքերի ավելի խնայող հիպերօդափոխությանը՝ շնչառության խորության ավելացմամբ և դրա աննշան սակավացմամբ: Կիրառում են թոքերի էմֆիզեմայի, բրոնխիալ ասթմայի (նոպաների միջև ընկած ժամանակահատվածում), պնևմոսկլերոզի, բրոնխիտի ժամանակ շնչառական անբավարարության, պլևրիտի հետսուր շրջանում, հազի, քրոնիկ թոքաբորբի բուժման համար։
Ի՞նչ հիվանդություններ կարելի է բուժել բժշկական մերսման միջոցով.
Այն նշանակվում է այնպիսի հիվանդություններ դեպքում, ինչպիսիք են․
ռադիկուլիտ;
օստեոխոնդրոզ;
սկոլիոզ;
արթրիտ;
քրոնիկ բրոնխիտ և շատ այլ հիվանդություններ;
վնասվածքների, կոտրվածքների և տեղաշարժերի հետևանքներ
Դրական արդյունքն ի հայտ է գալիս արդեն առաջին իսկ սեանսից հետո։
Ունե՞ն է արդյոք առողջ մարդիկ բժշկական մերսման կարիք․
Այն ունի կոմպլեքսային բուժիչ ազդեցություն օրգանիզմի վրա և օգնում է կանխել բազմաթիվ լուրջ հիվանդությունները։ Ուստի նույնիսկ լիովին առողջ մարդիկ պետք է ժամանակ առ ժամանակ մերսման կուրս անցնեն։ Այն օգնում է ամրապնդել սիրտ-անոթային համակարգը, բարելավում է նյութափոխանակությունը, բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը, հանում է սթրեսը, բարձրացնում մաշկի առաձգականությունը և դրական ազդեցություն ունենում հենաշարժիչ ապարատի վրա
Որքա՞ն հաճախ պետք է մերսում անել և քանի՞ սեանս պետք է կատարել երկարաժամկետ արդյունքների հասնելու համար․
Յուրաքանչյուր դեպքում սեանսների քանակը և դրանց տևողությունը որոշվում են առանձին: Ամեն ինչ կախված է հիվանդի առողջական վիճակից, նրա տարիքից և ուղեկցող հիվանդությունների առկայությունից, ինչպես նաև նրանից, թե ինչ խնդիր պետք է այն լուծի։ Մեկ սեանսը կարող է տևել 25-ից մինչև 70 րոպե: Այս ծառայության արժեքը ուղղակիորեն կախված է սեանսի տևողությունից: Պետք է շաբաթական 2-3 սեանս անցկացնել։ Մերսող թերապևտի հետ ընդունելությունից 2 ժամ առաջ խորհուրդ է տրվում թեթև սնունդ ընդունել: