Ծունկ

Գոնարթրոզ

Գոնարթրոզ

Ախտանիշներ

  • Ուժեղ ցավ ծնկում շարժման, ծանրությունների բարձրացման ժամանակ

  • Հոդի շարժողական ակտիվության նվազում

  • Ծնկահոդի ճռճռոց և մկանային լարվածություն

  • Այտուց հոդի շուրջը

  • Թեթև կաղալը քայլելիս

Առանձնահատկություններ

Գոնարթրոզով տառապում են երկրի չափահաս բնակչության 8-20%-ը: Տարիքի հետ, հատկապես կանանց մոտ, մեծանում է գոնարտրոզի պատճառով հաշմանդամության վտանգը։

Առաջնային գոնարտրոզն առաջանում է առանց որևէ ակնհայտ պատճառների: Որպես կանոն, տարեց հիվանդների մոտ ախտահարվում են միանգամից 2 ծնկահոդերը։

Ծնկան հոդի երկրորդական արթրոզը միշտ միակողմանի է: Առաջանում է ծանր ֆիզիկական աշխատանքի կամ սպորտի, վնասվածքների (ներհոդային կոտրվածքներ, աճառի, հոդերի կապանների վնասում), ծնկահոդի վիրահատությունների, հոդերի բորբոքային պրոցեսների/ուռուցքների հետևանքով։

Հիվանդության սկզբնական փուլում ոսկրային մակերեսների վրա օստեոֆիտների առաջացում չի նկատվում։

Աճառի ամբողջական քայքայում և ոսկրային մակերեսների վրա օստեոֆիտների առաջացում նկատվում է հիվանդության 3-4-րդ փուլերում։ Իսկ բնորոշ ցավերն առաջանում են արդեն 2-րդ փուլում։ Այս փուլում հիվանդը ժամանակ ունի բժշկի դիմելու և հաշմանդամության կանխարգելման համար բուժում անցնելու համար։

Ի՞նչ ախտանիշներից պետք է զգուշանալ

  • ծնկի ցավ՝ կքանստելիս, աստիճաններով բարձրանալ/իջնելիս

  • ցավի անհետացում, եթե դուք արդեն բավականին քայլել եք

  • ցավի տեղայնացում ծնկի մի կողմից և դրա անհետացումը հանգիստ վիճակում

  • ճռճռոց ծնկներում

  • սինովիտ (հոդում հեղուկ է կուտակվում, հոդը լայնանում և այտուցվում է)

  • հոդերի առանձին հատվածները տաք են շոշափելիս

  • ոտքի ձևի փոփոխությունը ծնկի շրջանում։