white concrete counter stand

Dr. Taguhi Hovakimyan

«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար

Բուժական մերսում

Բժշկական մերսումը տարիներով փորձված, թերապիայի արդյունավետ միջոց է, որն ավելի քան հարյուր տարի լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում տարբեր հիվանդությունների, վնասվածքների և դրանց հետևանքների բուժման համար:

Այն ունի իր մեթոդաբանությունը և կատարման կանոնները, օգտագործվում է տարբեր մոդիֆիկացիաներում, ունի ցուցումների լայն շրջանակ և քիչ հակացուցումներ:

Բուժական մերսման ազդեցությունն օրգանիզմի վրա
  • ամրացնում է սրտանոթային համակարգը

  • բարելավում է արյան շրջանառությունը

  • վերացնում է կանգային երևույթները

  • բարելավում է սրտի աշխատանքը

  • դրական է ազդեցություն է թողնում հոդային և հենաշարժական համակարգերի վրա

  • բարենպաստ ազդեցություն է ունենում կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի վրա

  • վերացնում է նյարդային սթրեսը, հոգնածությունը և հոգե-հուզական գրգռվածությունը

  • բարելավում է նյութափոխանակությունը

  • զգալիորեն բարելավում է առողջությունը՝ խթանելով իմունիտետը

  • բարելավում է կենսունակությունը

Մերսման տեսակները
Դասական

Դասական մերսումն օգտագործվում է տարիքային փոփոխությունները կանխելու և մաշկի ընդհանուր տոնուսը բարձրացնելու համար: Դրա անցկացման ցուցումները․

Բուժական մերսումը կարող է հանդես գալ ինչպես որպես թերապիայի անկախ մեթոդ, այնպես էլ օժանդակ միջոց կամ բարդ բուժման բաղկացուցիչ մաս: Բացի այդ, մերսումն անփոխարինելի է վերականգնողական փուլում, քանի որ այն արդյունավետ միջոց է, որն օգնում է վերականգնել մարմնի բնականոն գործունեությունը վնասվածքից կամ հիվանդությունից հետո:

Ընդհանուր մերսման դրական ազդեցությունը

• Չոր, թոռոմած մաշկ
• Միմիկ կնճիռների առաջացում
• Դեմքի խամրած երանգ
• Այտուցներ

Սեանսի ընթացքում բժիշկը աշխատում է քթի, ճակատի, ակնախորշերի, քիթ- շրթնային ծալքերի հետ: Հատուկ շարժումների օգնությամբ մկանների վրա գործում է ռեֆլեքսիվ և անմիջական ազդեցություն, որոնց շնորհիվ դրանք ամրանում և ձգվում են։ Բացի այդ, պրոցեդուրան նպաստում է ավշի արտահոսքին, նորմալացնում է արյան շրջանառությունը, այտուցը վերանում է, իսկ դեմքի երանգը դառնում է առողջ և հարթ:

Լիմֆոդրենաժային

Այս տեսակի մերսման հիմնական նպատակն է ցրել ավշային լճացումը։ Երբ դրա հոսանքը դանդաղում է, խախտվում է հիդրոբալանսը, դադարում է տոքսինների հեռացումը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ դեմքը դառնում է ուռած, իսկ մաշկը՝ խամրած։ Լիմֆատիկ անոթների երկայնքով դեպի ավշային հանգույցներ շարժումների օգնությամբ մերսողը ակտիվացնում է ավշի հոսքը։

Մի քանի սեանսները կարող են վերափոխել արտաքինը: Դրանց շնորհիվ անհետանում են այտուցները, դեմքի օվալը դառնում է ավելի պարզ, նվազում են կախվածությունները։ Տեսողական էֆեկտը շատ արագ է առաջանում, այնպես որ կարող եք գրանցվել լիմֆոդրենաժային մերսման համար կարևոր իրադարձություններից առաջ՝ դրանց հիանալի տեսք ունենալու համար: