Dr. Taguhi Hovakimyan
«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար
Բանկաներով վակուումային մերսում
Բանկաներով վակուումային մերսում վերականգնում է արյան շարժումը և ավշային հոսքը խորը հյուսվածքներում: Պրոցեդուրայից հետո հիվանդը զգում է հաճելի ջերմություն, որը տարածվում է ամբողջ մարմնով
Դա անվտանգ պրոցեդուրա է, որը չի առաջացնում մաշկի գրգռվածություն, չի վնասում ներքին օրգաններին, թեթևացնում է բորբոքումը և վերացնում միջհյուսվածքային հեղուկի լճացումը։
Մերսումային սեանսներ չեն անցկացվում, եթե․
• առկա են չսերտաճած կոտրվածքներ և ոսկրերի այլ ծանր վնասվածքներ;
• մարմնի բարձր ջերմաստիճան և սուր ինֆեկցիայի ցանկացած նշան;
• բակտերիալ, սնկային և ալերգիկ դերմատոզներ մարմնի մշակվող հատվածում;
• արյան մակարդման համակարգի ծանր խանգարումներ;
• չարորակ նորագոյացություններ;
• դեկոմպենսացված սրտանոթային անբավարարություն;
• սուր փսիխոզ և փսիխոոմոտորային գրգռվածություն։
Մինչ մերսման կուրս ընտրելը բժիշկը խորհրդատվություն է անցկացնում հիվանդի հետ, պարզում առողջական վիճակն ու հենաշարժական համակարգի վնասվածության աստիճանը։ Սա թույլ է տալիս խուսափել բարդություններից և անբարենպաստ ռեակցիաներից հետպրոցեդուրային շրջանում:
Ում է հակացուցված մերսումը
Հրաշալի նվազեցնում է ցելյուլիտի արտահայտումները, պայքարում է «նարնջի կեղևի», ավելորդ ճարպային կուտակումների դեմ։ Հիմնականում օգտագործվում է որպես զոնալ մոդելավորման, կազմվածքի շտկման, մարմնի ուրվագծերի լիֆտինգի մեթոդ։ Իրականացվում է մշտական կամ պուլսացիոն վակուումային ռեժիմով։





