white concrete counter stand

Dr. Taguhi Hovakimyan

«Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոն»֊ի հիմնադիր և «Վերականգնողական և մարմնի կորեկցիայի մարզաառողջարարական կենտրոն»֊ի ղեկավար

Առկա և հեռավար ուսուցում

«Հեռավար ուսուցում» հասկացությունը ցույց է տալիս, որ ուսանողի և ուսուցչի միջև կա հեռավորություն

Իսկ «առցանց ուսուցումը» նշանակում է, որ այս ուսուցումը տեղի է ունենում ինտերնետ կապի և գաջեթների օգնությամբ:

Առցանց ուսուցման առավելությունները
  • Ինտերակտիվություն

  • Հասանելիություն

  • Ժամանակի և գումարի խնայողությունն

  • Դասընթացների մեծ ընտրություն

  • Ձեր տեմպերով սովորելու հնարավորություն

Առցանց ուսուցումը թույլ է տալիս լրացնել դպրոցական կրթության բացերը՝ առանց ուսանողների ընթացիկ կրթական գործընթացին վնաս հասցնելու: Միևնույն ժամանակ ուսումնական նյութը, հիմնված համացանցից ստացված տվյալների վրա, մանրակրկիտ ստուգվում է որակավորված ուսուցիչների կողմից և ներկայացվում է ուսանողներին գրավիչ ձևով:

Առցանց թրեյնինգը ուսումնական ծրագրի ստեղծումն է և ուսուցման գործընթացի անցկացումը ինտերնետի միջոցով, այսինքն՝ հեռակա կարգով։ Ընդ որում, հաճախորդը և մարզիչը կարող են ապրել տարբեր քաղաքներում կամ նույնիսկ երկրներում՝ շփվելով էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրությունների այլ ծառայությունների միջոցով (խորհրդատվություններ WhatsApp, Viber սոցիալական ցանցերով կամ հեռախոսային խորհրդատվություններ):

Ժամանակացույցի ճկունություն. Առցանց դպրոցների հիմնական առավելություններից մեկը դասերի համար հարմար ժամանակ ընտրելու հնարավորությունն է։

Պրոֆեսիոնալ մերսում անել սովորելու համար պարտադիր չէ անձամբ մասնակցել թրեյնինգների կամ դասընթացների։ Դիպլոմով և վկայականով մերսող թերապևտ կարելի է դառնալ առցանց: